top of page

Նախագծի մասին

49)1728.tif

«Հայկական գորգերի վիրտուալ թանգարան» նախագիծը նպատակ ունի թվայնացնել և հանրությանը հասանելի դարձնել հայկական գորգագործության հարուստ ժառանգությունը: Այն առցանց հարթակ է, որտեղ այցելուները կկարողանան դիտել գորգերի բարձրորակ լուսանկարներ հայաստանյան թանգարանների և անհատ հավաքորդների հավաքածուներից, կարդալ հայկական գորգագործության պատմության և տեխնիկաների մասին, դիտել հոլովակներ և առցանց շրջայցեր, ինչպես նաև տեղեկանալ թեմատիկ միջոցառումների և դասընթացների մասին: Այն խթանում է նաև մշակութային երկխոսությունը և ստեղծում համագործակցության հնարավորություններ:

Նախագիծն իրականացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

bottom of page