top of page

Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահը ծնունդ է առել 1921 թվականին` Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ, որպես Պետական թանգարանի հինգ բաժիններից մեկը` արվեստի բաժինը: 

Հայկական կերպարվեստի հավաքածուով պատկերասրահը Հայաստանի խոշորագույն և աշխարհի ամենամեծ թանգարանն է:
Բաժինը ստեղծվել է 1921 թվականին: Նախ գործել է հայկական կերպարվեստի, ապա՝ գեղանկարչության բաժնի կազմում, 2004-ից առանձին բաժին է:
Բաժնի ֆոնդերում պահպանվում է ավելի քան 7000 ցուցանմուշ, որոնց կազմում են հին և միջնադարյան որմնանկարների և մանրանկարների վավերագրական պատճեններ, 17-19-րդ դարերի եկեղեցական նկարներ, Նոր և Նորագույն շրջանների ստեղծագործություններ: 

Պատկերասրահի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Պատկերասրահում ցուցադրվում են այնպիսի աշխարհահռչակ արվեստագետներ, ինչպիսիք են ՏինտորետտոնԴոնատելլոնՕգյուստ ՌոդենըՊիտեր Պաուլ ՌուբենսըԳուստավ ԿուրբենՎասիլի ԿանդինսկինՄարկ Շագալը, հայ նկարիչներից Հովհաննես ԱյվազովսկինՄինաս ԱվետիսյանըՄարտիրոս ՍարյանըՀարություն ԿալենցըԷդուարդ Իսաբեկյանը և այլք։

Copyright protected- Armenian Carpets Virtual Museum

bottom of page