«Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը գործում է 1952 թվականից։ Թանգարանում պահվում և ցուցադրվում են թվով 9474 թանգարանյին և պատմամշակութային արժեքներ, որոնք ներկայացնում են մեր տարածաշրջանի պատմությունը մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից մինչև մեր օրերը։
Թանգարանի ցուցանմուշները դասակարգվում են հետևյալ կերպ․
-
Հնագիտության բաժին
-
Ազգագրական բաժին
-
Նոր նորագույն պատմության բաժին
-
Դրամագիտության բաժին
-
Օժանդակ ֆոնդեր
Ցուցանմուշները ցուցադրվում են 6 ցուցասրահներում՝ ըստ ժամանակագրության, հնագիտության բաժնից մինչև մեր օրեր։
Թանգարանային գրանցում ունեն այնպիսի հազվագյուտ նմուշներ, ինչպիսիք են Ռուսա արքայի սեպագիր արձանագրությունը Խալդ քաղաքի հիմնադրման մասին (ք․ա 732թ․) , Արտաշեսյան սահմանքարը և այլն: